Գաղտնիության քաղաքականություն
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 2024 թվականի մարտի 20
Սահմանումներ
- Հավելված կամ Ծառայություն՝ alfacast հավելվածը կամ դրան առնչվող որևէ տարր, օրինակ՝ բազմալիքային հեռարձակում alfacast հավելվածի միջոցով:
- Վեբ-կայք՝ https://alfacast.net ինտերնետային կայքը:
- Անձնական տվյալներ՝ տվյալներ կենդանի մարդու մասին, որին կարելի է նույնականացնել այդ տվյալներով (կամ այդ տվյալներով և այլ տեղեկատվությամբ, որը գտնվում է կամ կարող է հայտնվել մեր տրամադրության տակ):
- Օգտագործման տվյալներ՝ տվյալներ, որոնք ավտոմատ կերպով հավաքագրվում են Ծառայությունից, Վեբ-կայքից կամ հենց Վեբ-կայքի ենթակառուցվածքից օգտվելիս (օրինակ՝ էջի այցելության տևողությունը):
- Թխուկներ՝ փոքր ֆայլեր, որոնք պահվում են ձեր սարքում (համակարգչում կամ շարժական սարքում):
Alfacast-ի թիմ կամ alfacast («մեզ», «մենք» կամ «մեր»)՝ alfacast հավելվածի կամ այս Վեբ-կայքի սեփականատերը: Այս էջի միջոցով ձեզ տեղեկացնում ենք մեր քաղաքականության մասին՝ կապված Ծառայությունից, Վեբ-կայքից օգտվելիս անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և փոխանցման հետ, ինչպես նաև այդ տվյալների հետ կապված ձեր նախընտրությունների մասին: Մենք օգտագործում ենք ձեր տվյալները Ծառայությունը, Վեբ-կայքը տրամադրելու և բարելավելու համար: Օգտվելով Ծառայությունից կամ Վեբ-կայքից՝ դուք տալիս եք Ձեր համաձայնությունը տվյալների հավաքագրմանը և օգտագործմանը՝ սույն քաղաքականությանը համապատասխան:
Տվյալների հավաքագրում և օգտագործում
Մենք տարբեր նպատակների համար հավաքագրում ենք մի քանի տարբեր տեսակի տվյալներ՝ մեր Ծառայությունը, Վեբ-կայքը ձեզ տրամադրելու և բարելավելու համար:
Հավաքագրվող տվյալների տեսակներ
Անձնական տվյալներ
Մեր Ծառայությունից օգտվելիս կամ մեր Վեբ-կայք այցելելիս ձեզ կարող ենք խնդրել տրամադրել որոշակի անձը նույնականացնող տվյալներ, որոնք կարող են օգտագործվել ձեզ հետ կապ հաստատելու կամ ձեր անձը նույնականացնելու համար («Անձնական տվյալներ»): Անձը նույնականացնող տվյալները կարող են, մասնավորապես, ներառել.
- Թխուկներ և Օգտագործման տվյալներ (Վեբ-կայքում)
- Անձնական տվյալներ՝ էլ. փոստի հասցե, անուն, ազգանուն, հեռախոսահամար, հասցե՝ փոստային ինդեքսով, հոսթ-սերվերի անունը, սարքի արտադրողի անունը և սարքի սարքակազմի հետ կապված այլ տեղեկություններ (Ծառայության շրջանակներում կամ Վեբ-կայքում)
Օգտագործման տվյալներ
Երբ որևէ սարքի միջոցով մուտք եք գործում Ծառայություն, մենք կարող ենք ավտոմատ կերպով հավաքագրել որոշակի տեղեկություններ, ներառյալ, մասնավորապես, ձեր օգտագործած սարքի տեսակը, եզակի նույնացուցիչը, IP-հասցեն կամ MAC-հասցեն, ձեր օպերացիոն համակարգի տեսակը, ձեր օգտագործած ինտերնետ-բրաուզերի տեսակը, սարքի եզակի նույնացուցիչները և այլ դիագնոստիկ տվյալներ («Օգտագործման տվյալներ»):
Հետագծման և Թխուկների տվյալներ
Մենք կարող ենք օգտագործել թխուկներ և նմանատիպ հետագծման տեխնոլոգիաներ՝ հետևելու մեր Վեբ-կայքում ակտիվությանը, և մենք տիրապետում ենք որոշակի տեղեկատվության: Մենք կարող ենք մեր Վեբ-կայքում օգտագործել կամ չօգտագործել թխուկներ: Թխուկներ օգտագործելու դեպքում Վեբ-կայքը ձեզ կտեղեկացնի այդ մասին:
Թխուկները ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տվյալներ, որոնք կարող են ներառել անանուն եզակի նույնացուցիչ: Թխուկները Ձեր բրաուզեր է ուղարկում Վեբ-կայքը, և դրանք պահպանվում են ձեր սարքում: Օգտագործվում են նաև հետագծման այլ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են փարոսները, պիտակները և սկրիպտները՝ տվյալներ հավաքագրելու և հետագծելու, ինչպես նաև մեր Վեբ-կայքը բարելավելու և վերլուծելու համար: Դուք կարող եք հրահանգել, որ ձեր բրաուզերը մերժի բոլոր թխուկները, կամ ծանուցի, երբ ուղարկվեն թխուկներ: Սակայն թխուկները չընդունելու դեպքում հնարավոր է, որ չկարողանաք օգտվել մեր Վեբ-կայքի որոշ բաժիններից:
Մեր կողմից օգտագործվող Թխուկների օրինակներ.
- Աշխատաշրջանի թխուկներ. Մենք օգտագործում ենք աշխատաշրջանի թխուկներ՝ մեր Վեբ-կայքը գործարկելու համար:
- Նախընտրությունների թխուկներ. Մենք օգտագործում ենք նախընտրությունների թխուկներ՝ ձեր նախընտրությունները և տարբեր կարգավորումները հիշելու համար:
- Անվտանգության թխուկներ. Մենք օգտագործում ենք անվտանգության թխուկներ անվտանգության նպատակներով:
Տվյալների օգտագործում
Alfacast-ը հավաքագրված տվյալներն օգտագործում է տարբեր նպատակներով.
- Ծառայությունը, Վեբ-կայքը հասանելի դարձնելու և տեխնիկական օժանդակություն ապահովելու համար.
- Մեր Ծառայության, Վեբ-կայքի փոփոխությունների մասին ձեզ ծանուցելու համար.
- Ձեզ նախընտրելի ցանկացած ժամանակ մեր Ծառայության, Վեբ-կայքի ինտերակտիվ գործառույթներից օգտվելու հնարավորություն տալու համար.
- Հաճախորդների սպասարկում և աջակցություն տրամադրելու համար.
- Վերլուծություն կամ արժեքավոր տեղեկատվություն տրամադրելու համար, որպեսզի կարողանանք բարելավել Ծառայությունը, Վեբ-կայքը.
- Ծառայության, Վեբ-կայքի օգտագործումը դիտանցելու համար.
- Տեխնիկական խնդիրներ հայտնաբերելու, կանխելու և վերացնելու համար:
- Որոշ տեղեկություններ անհրաժեշտ են Ծառայության և Վեբ-կայքի աշխատանքի համար:
Տվյալների փոխանցում
Ձեր տվյալները, ներառյալ Անձնական տվյալները, կարող են փոխանցվել և պահպանվել ձեր նահանգից, մարզից, երկրից կամ այլ պետական իրավասությունից դուրս գտնվող համակարգիչներում, ընդ որում տվյալների պաշտպանության օրենքները կարող են տարբերվել ձեր իրավասությունից:
Մենք կարող ենք մշակել և փոխանցել Անձնական տվյալներն այն երկրից դուրս, որտեղ դուք ներկայումս գտնվում եք:
Ձեր համաձայնությունը սույն Գաղտնիության քաղաքականությանը և ձեր կողմից նման տվյալների հետագա տրամադրումը նշանակում է, որ համաձայնություն եք տալիս նման փոխանցմանը:
Alfacast-ը կձեռնարկի ողջամտորեն անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի ապահովի, որ ձեր տվյալներն անվտանգ կերպով մշակվեն՝ սույն Գաղտնիության քաղաքականությանը համապատասխան, և ձեր Անձնական տվյալները չեն փոխանցվի որևէ կազմակերպություն կամ երկիր, եթե չկա համապատասխան վերահսկողություն, ներառյալ ձեր տվյալների և այլ անձնական տեղեկատվության անվտանգությունը:
Տվյալների փոխանցում
Իրավական պահանջներ
Alfacast-ը կարող է փոխանցել ձեր Անձնական տվյալները՝ բարեխղճորեն հավատալով, որ նման գործողությունն անհրաժեշտ է՝
- իրավական պարտավորություն կատարելու համար.
- Alfacast-ի իրավունքները կամ սեփականությունն ապահովելու և պաշտպանելու համար.
- Ծառայության, Վեբ-կայքի հետ կապված հնարավոր սխալ գործողություններ կանխելու կամ հետաքննելու համար.
- Ծառայության, Վեբ-կայքի օգտատերերի կամ հանրության անձնական անվտանգությունն ապահովելու համար.
- Իրավական պատասխանատվության առաջացման դեպքում պաշտպանություն ապահովելու համար:
Որպես եվրոպական համայնքի քաղաքացի, դուք ունեք որոշակի անհատական իրավունքներ՝ տվյալների պաշտպանության ընդհանուր դրույթներին (GDPR) համապատասխան: Նշված ուղեցույցների մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել GDPR ուղեցույցում:
Տվյալների անվտանգություն
Ձեր տվյալների անվտանգությունը կարևոր է մեզ համար, բայց հիշեք, որ ինտերնետի միջոցով փոխանցման կամ էլեկտրոնային պահպանման եղանակը չի ապահովում 100% անվտանգություն: Թեև մենք ձգտում ենք օգտագործել առևտրային առումով ընդունելի միջոցներ՝ ձեր Անձնական տվյալները պաշտպանելու համար, մենք չենք կարող երաշխավորել դրանց բացարձակ անվտանգությունը:
Ծառայություններ մատուցողներ
Մենք կարող ենք ներգրավել երրորդ կողմ հանդիսացող ընկերություններ և անհատներ («Ծառայություններ մատուցողներ»)՝ մեր անունից ծառայություններ մատուցելու ընթացքում մեր Ծառայությունից (կամ Վեբ-կայքից) օգտվելը հեշտացնելու, մեր անունից ծառայություններ մատուցելու, Ծառայության (կամ Վեբ-կայքի) հետ կապված ծառայություններ տրամադրելու կամ մեր Ծառայության (կամ Վեբ-կայքի) օգտագործումը վերլուծելիս մեզ աջակցելու համար: Ձեր Անձնական տվյալները հասանելի են այս երրորդ կողմերին միայն մեր անունից այդ առաջադրանքները կատարելու համար, և նրանք պարտավոր են չհրապարակել և չօգտագործել դրանք որևէ այլ նպատակի համար:
Այլ կայքերին հղումներ
Մեր Ծառայությունը, Վեբ-կայքը կարող է պարունակել հղումներ այլ կայքերի, որոնք մենք չենք գործարկում: Եթե սեղմեք երրորդ կողմի հղումը, ապա կուղղորդվեք այդ երրորդ կողմի կայք: Մենք խստորեն խրախուսում ենք ծանոթանալ ձեր այցելած յուրաքանչյուր կայքի Գաղտնիության քաղաքականությանը: Մենք չենք վերահսկում և պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի կայքերի կամ ծառայությունների բովանդակության, գաղտնիության քաղաքականության կամ գործելակերպի համար:
Երեխաների անձնական տվյալների գաղտնիություն
Մեր Ծառայությունից, Վեբ-կայքից կարող է օգտվել 4+ տարեկան ցանկացած անձ («Երեխաներ»): Մեր Ծառայությունը, Վեբ-կայքը չի պարունակում նյութեր, որոնք դասակարգվում են որպես չափահաս լսարանի համար նախատեսված նյութեր:
Մեր Ծառայության միջոցով ձեր փոխանցած ողջ բովանդակությունը լիովին ձերն է: Մենք պատասխանատվություն չենք կրում ձեր բովանդակության անօրինական օգտագործման և փոխանցման կամ մեր Ծառայությունից օգտվելիս որևէ հեղինակային իրավունքի խախտման համար:
Սույն գաղտնիության քաղաքականության փոփոխություններ
Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ թարմացնել մեր Գաղտնիության քաղաքականությունը: Խնդրում ենք ուսումնասիրել այս էջը, եթե ցանկանում եք տեղեկացված լինել այդ փոփոխությունների մասին: Գաղտնիության քաղաքականության փոփոխությունների մասին մենք ձեզ չենք տեղեկացնում էլ. փոստով և (կամ) մեր Ծառայության մասին հստակ ծանուցմամբ: Մենք կփոփոխենք ուժի մեջ մտնելու ամսաթիվը և կթարմացնենք «Ուժի մեջ մտնելու ամսաթիվը» սույն Գաղտնիության քաղաքականության էջի վերևում:
Խրախուսում ենք պարբերաբար ուսումնասիրել սույն Գաղտնիության քաղաքականությունը՝ ցանկացած փոփոխության մասին տեղեկանալու համար: Սույն Գաղտնիության քաղաքականության փոփոխություններն ուժի մեջ են մտնում, երբ դրանք տեղադրվում են այս էջում:
Դիմեք մեզ
Եթե ունեք հարցեր սույն Գաղտնիության քաղաքականության վերաբերյալ.
- Խնդրում ենք մեզ հետ կապ հաստատել էլ. փոստով՝ alfacast.net@gmail.com
- Խնդրում ենք այցելել և ուսումնասիրել այս էջը մեր վեբ-կայքում՝ https://alfacast.net/hy/policy-hy